Ձեռքերի խնամք
Գեղեցիկ ու առողջ ձեռքեր
Ձեռքերը կարող են շատ բան պատմել ոչ միայն մարդու առողջության, այլեւ բնավորության մասին: Որպեսզի ձեռքերը գեղեցիկ ու երիտասարդ մնան, ապա, ըստ մասնագետների` անհրաժեշտ է ճիշտ խնամք: Ավելին` ձեռքերի ամենօրյա խնամքը պետք է բնավորություն դառնա:
Օրինակ` արմունկը մարմնի այն հատվածն է, որն ամենաշատն է ենթարկվում արտաքին միջավայրի ազդեցությանը: Կամ` կանանց ձեռքերն անընդհատ հպվելով ջրին, մաշկը կոշտանում ու ճաքճքում է, որից էլ շուտ թառամում է: Որքան կոշտ է ջուրն, այնքան շուտ է չորանում ձեռքի մաշկը:
Բացի ջրից, ձեռքերը փչանում են նաեւ մաքրող միջոցներից: Ջրի հետ յուրաքանչյուր շփումից հետո անհրաժեշտ է շատ բարակ շերտով քսուք օգտագործել: Տնային գործեր անելիս կարիք չկա անընդհատ ռետինե ձեռնոցներ հագնել, որովհետեւ այն 10 րոպեից ավելի մնալով մաշկի վրա՝ ոչ թե օգնում է, այլ` վնասում: Ձեռքերը սկսում են քրտնել, ինչն էլ հանգեցնում է ձեռքի մաշկի չորացմանը: Իսկ եթե ձեռնոց հագնելու խիստ անհրաժեշտություն է զգացվում, ապա պետք է օսլա քսել ձեռքերին: Շատերն ընդհանրապես չեն կարողանում ձեռնոցով որեւէ աշխատանք կատարել:
Աշնանն ու ձմռանը ձեռքերի մաշկն ավելի շատ սնուցման կարիք ունի: Այդ պատճառով պետք է լվացվել փափուկ օճառով, որն ունի բնականին մոտ թթվայնություն: Առաջին հերթին սառը եւ ցուրտ եղանակին չի կարելի առանց ձեռնոցների դուրս գալ: Ինչպես նաեւ` ձեռքերին շատ լավ օգնում են սնուցող դիմակները: Դրա համար կարելի է օգտագործել մեղրով, ձվի դեղնուցով ու անուշադրի սպիրտով դիմակը: Այն կարելի է նաեւ համարել կոմպրես: Ձեռքերի դիմակ-կոմպրեսն անպայման պետք է դնել մաքուր ձեռքերի վրա, եւ 30 րոպե հետո լվանալ գոլ ջրով: Գազարից պատրաստված դիմակը եւս շատ լավ է ձեռքերի մաշկին: Դրա համար անհրաժեշտ է քերիչով անցկացնել գազարի կոշտ մասերը եւ ստացված հյութին խառնել 1 ճաշի գդալ թթվասեր, 1 թեյի գդալ զեյթունի ձեթ ու լավ խառնել: Կարելի է նաեւ կեղեւով եփած կարտոֆիլը տրորել, ավելացնել 50 գրամ կաթ եւ 1 թեյի գդալ ձեթ: Զեյթունի ձեթը շատ արագ վերականգնում է ճաքճքած մաշկը: Եթե հնարավորություն ունեք ու կարող եք դիմանալ, ապա այս կոմպրեսը կարելի է թողնել ամբողջ գիշեր: Դիմակի ազդեցությունն ավելի է արագանում, եթե պրոցեդուրայից առաջ ձեռքերը 2-3 րոպե թողնում եք ջրի մեջ: Եթե ձեր ձեռքերը կարմրելու հատկություն ունեն, ապա կարելի է գիշերը կաղամբի թեւ դնել: Երբեք պետք չէ թափել այն ջուրը, որի մեջ կարտոֆիլ կամ բրինձ եք եփել: Դրանք շատ լավ հակաբակտերիալ ու փափկեցնող միջոցներ են: Եթե ամեն օր ձեռքերը գոնե 5 րոպե պահեք կարտոֆիլի թուրմի մեջ, ապա ձեր ձեռքի մաշկը կլինի մետաքսի նման նուրբ, իսկ եղունգները` ամուր ու չեն շերտավորվի: Տնային պայմաններում նույնիսկ կարելի է պատրաստել քսուքներ ու լոսյոններ:
Օրինակ` ձեռքերի վրա առաջացած ճաքերը շատ շուտ վերականգնում է հետեւյալ բաղադրատոմսով պատրաստված լոսյոնը. վերցնել 1 ճաշի գդալ մանրացրած երիցուկի, եզնալեզվի եւ կալենդուլայի չորացրած խոտաբույս ու վրան լցնել 1 բաժակ եռջուր, թրմել 2 ժամ, քամել եւ խառնել 1 ճաշի գդալ գլիցերին: Ստացված հեղուկը կարելի է ձեռքերին քսել օրը 2-3 անգամ: Վերջինիս կարելի է խառնել նաեւ մի քիչ սերուցքային կարագ: Եթե ձեռքերի վերեւի հատվածում անհարթություն կա` սագամաշկ է, կարելի է խոզանակով ու օճառափրփուրով ոչ շատ գրգռող մերսում անել` երեկոյան ու առավոտյան: Ընդամենը 1 շաբաթ հետո մաշկի վրա տարբերությունը կզգաք ինքներդ: Կանանց մեծ տհաճություն է պատճառում հատկապես արմունկների կոշտացած ու կարմրած մաշկը: Այս դեպքում կարելի է արմունկներին կիտրոն քսել ու արմունկը մի քիչ պահել ձեթի մեջ: Իսկ առհասարակ, ոչ միայն ձեռքերի, այլ նաեւ ամբողջ մարմնի համար հիանալի սկրաբ է հանդիսանում սուրճի մրուրին խառնած մեղրն ու թթվասերը: Որքան էլ նուրբ լինի ձեռքերի մաշկը` այն գրավիչ չէ, եթե խնամված ու մաքուր չեն եղունգները: Եղունգների հարդարումը պետք չէ վստահել ամեն մեկին, որովհետեւ այն շատ գրագետ եւ պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում` եղունգին ճիշտ ձեւ տալը, եղունգի ավելորդ մսերը ճիշտ ձեւով հեռացնելը...:
Իսկ եղունգները պահելն արդեն ձեր գործն է: Անհրաժեշտ է այն միշտ խարտոցով մշակել, իսկ դրանից հետո միշտ պետք է եղունգներին փափկեցնող քսուք քսել: Համապատասխան գործիքով պետք է միշտ հետ տանել ավելորդ մսերը: Արդյունավետ նշանակություն ունեն կուտիկ-գելերը, որոնք ամրացնում են եղունգների արտաքին շերտը: Եղունգները միշտ պետք է լաքապատած լինեն, քանի որ այն պաշտպանիչ շերտ է հանդիսանում եղունգների համար: Իսկ լաքն անպայման պետք է հեռացնել վիտամինացված միջոցներով: Եղունգները չշերտազատվելու համար պետք է անպայման ընդունել վիտամին A կամ վիտամին A պարունակող սննդամթերք: Ի դեպ, արհեստական եղունգները փչացնում են բնական եղունգները:
Կարդացեք նաև
Մենք շատ են պաշպանում մեր դեմքի մաշկը, սակայն ձեռքի մաշկը հաճախ մատնվում է անուշադրության։ Ձեռքի մաշկը կորցնում է իր փափկությունը և առաձգականությունը տարբեր պատճառներով, օրինակ՝ արևի ճառագայթներից, լվացող...
Ժամանակի ընթացքում եղունգները կարող են թուլանալ և կոտրվել։ Գելերի մշտական օգտագործումը, քիմիական նյութերը, անառողջ սննդակարգը և մի շարք այլ գործոններ կարող են ազդել եղունգների որակի վրա։ Fithacker.ru-ն գրում է...
Եղունգների գեղեցկությունն ու ամրությունը կարող են տուժել մի շարք գործոնների ազդեցությամբ։ Դրանց աճը կարող է դանդաղել, կարող են ավելի թույլ դառնալ, հաճախակի կոտրվել...
Fithacker.ru-ն գրում է, որ ձեռքերի չորության պատճառ կարող են դառնալ մի խումբ գործոններ, այդ թվում...
Budetezdorovy.ru կայքը գրում է, որ եղունգները վնասվում են տարբեր պատճառներով, և հաճախ դժվար է լինում վերադարձնել դրանց նախկին տեսքը։ Կայքն առաջարկում է արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն հաղթահարել այս խնդիրը...
Ձեռքերի վրա պիգմենտային բծերը կարող են ի հայտ գալ այրվածքներից կամ այլ մաշկային վնասվածքներից հետո: budetezdorovy կայքն առաջարկում է քսուկ, որը կօգնի ազատվել այս խնդրից, կլավացնի մաշկի վիճակն...
Մեզանից յուրաքանչյուրը կյանքում առնվազն մեկ անգամ բախվել է այս խնդրի հետ։ Եղունգի կողքերի ավելորդ մաշկը (ծղունգ) կարող է առաջանալ տարբեր պատճառներով, ինչպիսիք ե՝ն լվացքի փոշու կամ այլ մաքրող նյութերի հետ շփումը...
Եղունգներն ամրացնելու համար շատ ժամանակ պետք չէ: Դրա համար պետք է ապակե տարայում խառնել երկու թեյի գդալ գերչակի կամ նուշի յուղ, երկու կաթիլ կիտրոնի եթերայուղ և մեկ թեյի գդալ...
Ի՞նչ կարող են պատմել եղունգներն օրգանիզմի ընդհանուր վիճակի մասին: Եղունգները շատ բան կարող են պատմել այն մասին, թե որքանով է առողջ օրգանիզմը, և ինչի կարիք ունի այն: Մարդիկ պետք է...
Մարդկանց գերակշիռ մասը սխալ է լվանում ձեռքերը: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները եւ նշել, որ դրա հետեւանքով հիգիենան գտնվում է ցածր մակարդակի վրա, որն էլ իր հերթին վարակների ու տարբեր հիվանդությունների...
Եղանակային պայմանները և տարբեր նյութերի օգտագործումը կարող է հանգեցնել մաշկի չորության կամ այլ ներազդեցություն ունենալ մաշկի վրա...
Եթե եղունգների վրա հայտնվում են բծեր, իսկ եղունգների կառուցվածքը վատանում է, դա առիթ է ուշադրություն դարձնելու առողջությանը, հայտնում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն